Skip to content

«Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից` հիմար է»: Գի դը Մոպասան

Այսօր ֆրանսիացի հայտնի գրող Գի դը Մոպասանի ծննդյան տարեդարձն է: Մոպասանը XIX դարի Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է, իսկ նրա մտքերը մինչ օրս ապրեցնող են:
Մոպասանի ստեղծագործությունների թեմաները կապված են իր ապրած դարաշրջանի առօրյա կյանքի և իր անձնական կյանքի հետ, որոնք միախառնելով ստեղծել է անկրկնելի պատմություն։ 
Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեին. նրա շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։ Մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը Մոպասանը իր պարտքն էր համարում։ Սակայն ուղեղի գերլարված աշխատանքը չափազանց ծանր անդրադարձավ գրողի առողջության վրա։ Նա մահացավ ուղեղի կաթվածից
Մահից առաջ Մոպասանն ինքն է գրել իր տապանագիրը. «Ես ամեն ինչի ծարավ էի, բայց ոչնչից հաճույք չէի ստանում»։ Մոպասանի բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել ու հրատարակվել են հայերեն։ Իսկ որոշ պատմվածքներ բեմադրվում են հայ թատրոնում, որոնցից առավել հայտնի է «Փափլիկը»։ Ֆրանսիացի նշանավոր գրողի ամենահայտնի, պահանջված ու սիրված գրքերը կարող եք գտնել ու կարդալ մեկ տեղում։

Գի դը Մոպասան՝ https://vlume.com/hye/person/EN-260

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *