Skip to content

«Որպեսզի ինչ-որ բան քո կյանք բերես՝ պատկերացրու, որ այն արդեն կա քո կյանքում»: Լուիս Քերոլ

Այսօր «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի գրական հոր, անգլիացի գրող, մաթեմատիկոս Լուիս Քերոլի ծննդյան օրն է: Քերոլը սովորել սկսել է տանը: Նա գրում էր ձախ ձեռքով, և երբ նրան արգելեցին գրել ձախով, ապագա գրողի մոտ ի հայտ եկան մի շարք հոգեբանական խնդիրներ, կակազություն: 
19 տարեկանում Քերոլն ընդունվում է արիստոկրատների համար նախատեսված դպրոց, որտեղ բարձր առաջադիմության շնորհիվ մասնակցում է մրցույթի և իրավունք է ստանում դասավանդել մաթեմատիկա, բայց ինչպես ինքն է նշում երևակայությունը չբավականացրեց և դարձավ ֆանտաստ գրող:
Քերոլի հեքիաթ-վիպակները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղերով. ուսումնասիրողները դրանց մեջ գտնում են բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո։
Քերոլի գլուխգործոցը՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու աշխարհում» և «Սնարքի որսը» գրքերը կգտնեք մեկ հասցեում:

Լուիս Քերոլ՝ https://vlume.com/hye/person/EN-305

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *