Skip to content

«…Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած․․․ Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»: Հովհաննես Թումանյան

Այսօր հայ դրամատուրգիայի կարկառուն ներկայացուցչի՝ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է։

Նա ռեալիստական թատերագրության հիմնադիրներից է և հենց նա է ստեղծել սունդուկյանական թատրոնը, որտեղ մինչ օրս փայլում են հայ բեմի վարպետները ։

Մեծ դրամատուրգը շատ էր սիրում լսել հաճոյախոսություններ իր արտաքինի մասին։

Ծանոթները գիտեին այդ մասին և հանդիպելիս չէին մոռանում ասել.

«Վա՛հ, Գավրիլ Նիկիտիչ, օրեցօր բացվում ես գարնան թայղուլի պես» ։

Պեպոյի անմահ հեղինակը մինչ օրս քայլում է ժողովրդի հետ, մասնակցում նրա կյանքին ու պայքարին։

Եվ մինչ օրս մենք սիրով ու երախտագիտությամբ ենք հիշում Սունդուկյանին, որի անունը շողում է նշանավոր թատերագիրների համաստեղության մեջ։

Գաբրիել Սունդուկյան՝ https://vlume.com/hye/person/EN-454

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *