«Պայքար» վեպում նկարագրվում են Թիֆլիսի հայ հասարակության կյանքի իրադարձությունները, այդ հասարակության մեջ տիրող բարքերն ու հակասությունները։ Հեղինակն անդրադարձել է հասարակության անտարբերությանն ու արհամարհանքին՝ մարդ արարածի հանդեպ։ Նաև անդրադարձել է սոցիալական խնդիրներին, պատկերել կյանքի մեծ ու փոքր դրամաները, մարդկային հոգու օրհասական պայքարը։ Վեպում առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն․ «Այժմ ուրիշ ժամանակներ են եկել, ծանր, սպանիչ ժամանակներ․ բնության հրաշալիքներն այլևս չեն գրավում մարդուն, նա ժամանակ չունի դրանցով զբաղվելու, նրա սրտի և ուղեղի վրա ահագին քարեր կան դրած, որոնք ճնշում, տանջում են նրան և որոնցից ազատվելու համար նա հնար է մտածում։ Կազատվի՞ արդյոք»։
Նար-Դոսի հայտնի վեպն այսուհետ կարող եք կարդալ մեր գրադարանում։
Պայքար՝ https://vlume.com/hye/item/EB-1438