Skip to content

«Պապ թագավոր» Ստեփան Զորյան

«Աշխարհում և ոչ մի բան գաղտնիք չի մնում։ Համբերությու՛ն։ Համբերության առաջ բացվում են բոլոր գաղտնիքները»։ Ստեփան Զորյան
Զորյանի «Պապ թագավոր» պատմական վեպի գործողությունները տեղի են ունենում 4-րդ դարում, երբ  թագավորում էին Արշակունիները: Պապը Արշակ Բ արքայի որդին էր, որն ուսում էր  ստացել Բյուզանդիայում: Նա վերադառնում է Հայաստան և զբաղեցնում թափուր գահը։ Մուշեղ Մամիկոնյանը՝ Վասակ Մամիկոնյանի որդին, զբաղեցնում է Հայոց սպարապետի պաշտոնը և ամեն կերպ օգնում  է  Պապին: Պապին օգնում է նաև Ներսես կաթողիկոսը, որը նրա հետ վերադարձել է Բյուզանդիայից։ Այս պատմավեպը Պապի գործունեության, նրա վարած պատերազմների, բարեփոխումների, երկրի կենտրոնական իշխանությունը ամրապնդելու և Հայաստանի ինքնուրույնություն պահպանելու մասին է։ Պապի կատարած բարեփոխումներից որոնք էին տեղին, որոնք՝ ոչ, ինչո՞ւ էին վանակաները դեմ դուրս եկել թագավորին և վերջիվերջո, ինչպե՞ս սպանվեց հայոց թագավորը։Այս հարցերի պատասխանները հերթով կգտնեք գրքում։ Այստեղ կգտնեք նաև հեղինակի՝ միասնականության և զգաստության պատգամը, որը արդի է մինչ օրս։ Պարտադիր ընթերցանության այս պատմավեպն այսուհետ կարող եք կարդալ մեզ մոտ։

Պապ թագավոր՝ https://vlume.com/hye/item/EB-1260

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *