Skip to content

Պարույր Սևակ «Սայաթ-Նովա»։ Նոր գիրք

«Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»: Պարույր Սևակ

Ինչպես հայտնի է, Պարույր Սևակը 1967 թ. հունիսի 27-ին պաշտպանել էր թեկնածուական ատենախոսություն` ներկայացնելով «Սայաթ-Նովա» մենագրությունը: Այս մենագրությունը գիտական բազմաթիվ փաստարկներով ապացուցում է բանաստեղծի ծննդյան թիվը, սիրո պատմությունը։Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» աշխատության հրատարակությունից անցել է ավելի քան հինգ տասնամյակ և վստահորեն կարելի է ասել, որ այն մնում է սայաթնովագիտության չգերազանցված մակարդակը: Հետագա տարիները որևէ էական նորույթ չգրանցեցին հանճարեղ աշուղի անձի ու ստեղծագործության մասին։

Սայաթ-Նովա՝ https://vlume.com/hye/item/EB-1117

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *