Skip to content

Պերճ Պռոշյան «Հունոն»։ Նոր գիրք

«Մարդս չի իմանում, թե վաղն յուր գլխին ի՞նչ պետք է գա, նա, որ այսօր երջանիկ է, չի մտածում, թե կարող է մի տարուց, մի ամսից, մի ժամից հետո վերջին թշվառը դառնալ»։ Պերճ Պռոշյան
Հունոն  մեղանչել էր օրենքի դեմ, բայց և կանգնել էր գյուղական չքավորության թիկունքին։ Կռվելով հանցագործների դեմ՝ Հունոն շահել էր ամբողջ հայ և թուրք աշխատավորների համակրանքը։ «Աշխարքն օրհնում էր նրան» և ոչ միայն օրհնում, այլև ամենուրեք օգնում էին նրան։ Գավառի աղքատ ու խեղճ գյուղացիները նրան նեցուկ էին։ «Հունոն մինչ օրս մի անմեղ մարդից մի կաթիլ արյուն չի հանել»։
Ճակատագրի բերումով ավազակ դարձած Հունոն որքան էլ փորձում էր վերականգնել արդարությունը, բայց միայնակ նա չէր կարող ոչինչ փոխել, ուստի դատապարտված էր ձախողման։ Գյուղական ծանր իրականությունը ներկայացնող, թշվառներին ու խեղճերին օգնության ելած գաղափարական հերոսի մասին պատմող այս գիրքը կարդացեք մեր գրադարանում։

Հունոն՝ https://vlume.com/hye/item/EB-1379

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *