Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել մեր հային
Ազատ, ապահով, կրթյալ, ինքնագոհ,
Ամեն հայի տուն՝ դրախտ երկնային…
Լոկ այդ բանն ինձնից չուզենար մեկ զոհ: Ռափայել Պատկանյան
Հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից մեկի՝ Ռափայել Պատկանյանի ծննդյան օրն է այսօր։ Պատկանյանն Աբովյանից ու Ալիշանից հետո Նալբանդյանի հետ միաժամանակ խոշոր դեր է կատարել աշխարհաբարը գրական լեզու դարձնելու գործում: Գրողը ստեղծագործել է գրական համարյա բոլոր ժանրերով: Սակայն մեր նոր գրականության պատմության մեջ նա մեծ համբավ ձեռք բերեց որպես բանաստեղծ։
Պատկանյանը իր բանաստեղծություններով ձգտում է ընթերցողին դաստիարակել հայրենիքի ազատության համար պայքարելու պատրաստակամության ոգով:
Գրողի տաղանդը փայլել է ոչ միայն բանաստեղծական ժանրում, այլև՝ արձակում։ Նրան դեպի արձակ է մղել իր մտերիմ ընկերներից մեկը, ով Գամառ-Քաթիպայի անդամներից էր։ Պատկանյանը գրել է պատմվածքներ և երեք վիպակ։ Ինչպես Շիրվանզադեն է ասել «Գամառ-Քաթիպան իր արձակ գրվածքներով մի Ջոնաթան Սվիֆտ է»։
Գրադարանն առանց Պատկանյանի հայրենանվեր բանաստեղծությունների ու արձակ ստեղծագործությունների չէր կարող լինել։
Ռափայել Պատկանյան՝ https://vlume.com/hye/person/EN-323