Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Հայ գրող, մտավորական Ռափայել Պատկանյանի ողջ ստեղծագործությունն իր գաղափարներով, կերպարներով կառուցվում է մի առանցքի շուրջ՝ ազգություն: Գրողը ազգության ազատագրության երազանքը շաղկապում էր երկու բառով՝ ազատություն կամ մահ։
Ահա այս բոլոր գաղափարներն են ամփոփված մեր նոր գրքի՝ Պատկանյանի «Բանաստեղծություններ» գրքում։ Գիրքն այժմ հասանելի է երկու ձրաչափով՝
էլեկտրոնային՝ https://vlume.com/hye/item/EB-918
և ձայնային, որը կարդում է Սամվել Դանիելյանը՝ https://vlume.com/hye/item/AB-14942
Հայրենասիրական մեծ նվիրումով են գրված Պատկանյանի յուրաքանչյուր բանաստեղծություն և մինչ օրս նա մեզ հետ է ու մեզ հետ կլինի, քանի դեռ աշխարհում հայրենիքի կարոտ հայ կա, քանի դեռ ունենք չիրականացված ազգային երազանքներ:
