Skip to content

Սերը գրականության մեջ։ Դերենիկ Դեմիրճյան

Դեմիրճյանի կյանքում կանայք յուրահատուկ տեղ են զբաղեցրել։
Նրա առաջին սերը Հրանուշն էր, որի հանդեպ զգացմունքները շուտ մարեցին։ Նրա մյուս սերը ազգությամբ հրեա Վալենտինա Չերկինսկայան էր, որին Դեմիրճյանն իր ուսանելու տարիներին հանդիպել էր Ժնևում։ Վալենտինային Դեմիրճյանը համարել է իր առաջին լուրջ սերը։
Գրողն առաջին անգամ ամուսնացել է Մարիամ Կանայանի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են Դեմիրճյանի երկու զավակները՝ Արտաշեսը և Վիգենը։ Ի դեպ, երեք հսկաները՝ Իսահակյանը, Լևոն Շանթն ու Դեմիրճյանը որոշել էին երենց արու զավակներին կոչել Վիգեն։
10 տարի համատեղ կյանքից հետո Մարիամը մահանում է։ Այս կորուստը Դեմիրճյանը շատ ծանր է տանում։ 1923 թ․ նա հանդիպում է Մարիա անունով մի կնոջ, տարվում է նրանով, սակայն այս սերն էլ նախորդ սիրո տրամաբանական շարունակությունն էր։
«Անունը առաջին կնոջս անունն է»,- մի առիթով շեշտել է Դեմիրճյանը։
Մարիան, սակայն, ամուսին և որդի ուներ, սակայն ոչինչ չի խոչընդոտում այս սիրուն։ Այդ օրերին դեռևս երիտասարդ գրող Եղիշե Չարենցի հետ նախաձեռնում և կազմակերպում է Մարիային փախցնելու համարձակ քայլը։
Չնայած Դեմիրճյանը կնոջ հետ ապրեց մինչև կյանքի վերջը, սակայն հասուն տարիքում նրան այցելեց մեկ այլ սեր՝ նրա կյանքի գարունը՝ Գայանե Ավետիսյանը։
Համաձա՞յն եք, որ Դեմիրճյանի սիրո հատորները ևս շատ ծավալուն են։

Դերենիկ Դեմիրճյան՝ https://vlume.com/hye/person/EN-71

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *