Skip to content

Սերը գրականության մեջ։ Մուրացան և Ոսկեհատ Թավրիզյան

Թվում է, թե յուրաքանչյուր սիրավեպ գրողի կյանքում պետք է ունենա դրական ազդեցություն, յուրաքանչյուր սեր պետք է թևեր տա գրողին, դառնա ներշնչանքի աղբյուր, բայց լինում են դեպքեր, երբ այդ սերը միայն դժբախտություն է բերում, խանգարում ու խաթարում ամեն ինչ։Այսպիսի մի սիրո օրինակ է դասական գրականության, ռոմանտիզմի վառ ներկայացուցչի՝ Մուրացանի և Ոսկեհատ Թավրիզյանի սիրո պատմությունը։

Ուսյալ, կիրթ, հասարակական կյանքում բավական ակտիվ շուշեցի Ոսկեհատ Թավրիզյանը դարձավ Մուրացանի ճակատագիրը: Նա մտավ Մուրացանի կյանք կարծես թե դժկամորեն, իսկ հեռանալով՝ փշրեց մի կյանք, որ ամբողջությամբ նվիրված էր իրեն․․․

Մուրացանը շատ հետաքրքիր զգացողություն ուներ, կանխազգալու ունակություն: Ի սկզբանե նա ինչ-որ բան էր զգում իր և Ոսկեհատի հետ կապված, ինչ-որ տագնապ կար նրա մեջ․․․

Գումար աշխատելու նպատակով Մուրացանը ստիպված մի քանի տեղ էր աշխատում, ինչքան մեծանում էր աշխատանքը, այնքան քչանում էր գրականությանը տրամադրվող ժամանակը։ Խիստ զբաղվածությանը զուգահեռ Մուրացանին հանգիստ չէին տալիս կասկածները․ դավաճանության կասկածները։

Մուրացանի կասկածները դարձան իրականություն։ Իր ամենասիրելի Ոսկեհատը ամենևին էլ ոսկի չէր և հեշտությամբ դավաճանեց ամուսնուն։ Մուրացանի համար կրկնակի հարված էր այն, որ կինն իրեն դավաճանում է իր մտերիմ ընկերոջ հետ, ում թերթին թղթակցում էր Մուրացանը։

Երբ Մուրացանի ընկերը, Ոսկիի սիրեկանը՝ Սպանդարը ծանր հիվանդանում է և տեղափոխվում Գերմանիա, Ոսկին ամեն ինչ անում է, որ իրեն ու երեխաներին էլ Մուրացանը ուղարկի Գերմանիա և հեռու փախչի իրենց շուրջ պտտվող բոլոր բամբասանքներից։

Ոսկին հեռացավ ամուսնուց

Մուրացանը մեռավ Թիֆլիսի հոգեբուժարանում՝ բացարձակ միայնության մեջ:

Մուրացանն իր սիրելիին տվեց իր ամենաթանկը՝ կյանքը, փոխարենը չստացավ ոչինչ։

Ծանր հիվանդություն, դժբախտ սիրո պատմություն, բայց միշտ ռոմանտիկ Մուրացան, որի գրքերով դաստիարակվում ենք դարեր շարունակ։

Մուրացան՝ https://vlume.com/hye/person/EN-271

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *