Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի: Սիլվա Կապուտիկյան
Այսօր հայ պոեզիայի դուստր ու մայր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է։
Մեր պոետները մեզ խրատել ու սովորեցրել են հայրաբար։ Թվում էր մի տեսակ դատարկություն կար մեր պոեզիայում կանացի ու մայրական խոսքի։ Սակայն եկավ մեկը, ով լիուլի լցրեց այդ դատարկությունը։
Կապուտիկյանն իր կանացի ու մայրական խոսքով լցրեց մեր պոեզիան:
Իսկապես տեղին է հիշել Վարպետի խոսքերը՝ Կապուտիկյանի մասին.
«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը»։
Եվ, իսկապես, խավար կլիներ մեր պոեզիան, եթե չլիներ հայ գրականության անզուգական բանաստեղծուհին։
Սիլվա Կապուտիկյան՝ https://vlume.com/hye/person/EN-322
