Skip to content

Սիլվա Կապուտիկյանը մանկագիր

Հայ գրականության անզգուգական բանաստեղծուհին՝ Սիլվա Կապուտիկյանը, անզուգական է նաև որպես մանկագիր:Նա մատաղ սերնդի համար գրել է «Ծաղկանոց» գիրքը, որը դարձել է բոլոր ժամանակների մանուկների սիրելին:Բանաստեղծուհին իր բազմաթիվ բանաստեղծություններում երեխաների մեջ պատվաստում է սեր աշխատանքի նկատմամբ, հորդորում է լինել շնորհալի ու զանազան արհեստներ սովորել։   Ս. Կապուտիկյանի մի շարք բանաստեղծություններ կրթությունը և ուսումը շաղկապում են իրար։ «Իմ սահնակը» ոտանավորում տղան հպարտանում է, որ ինքն է պատրաստել իր սահնակը՝ փայտը կտրատել է, տաշել, ներկել է ճաղերը, տակը թիթեղ է քաշել ու սպասում է ձմռանը։ Տղան շեշտում է նաև սահնակի գեղագիտական տեսքը. 

Ինչքան լավն է, ինչ սիրու՜ն, 

Իմ սահնակը զարդարուն

Կապուտիկյանը սովորեցնում է նաև քաղաքավարության կանոնները և այս ամենը ներառել է մեկ բանաստեղծության մեջ՝Ինձ լա՜վ լսիր, ա՛յ տիկնիկ, Տես, թե ինչ եմ ասում քեզ Արդեն մեծ ես, մեծ աղջիկ, Բայց դեռ ոչինչ չգիտես։ Երբ քեզ հետ հյուր կգնանք, Առաջ կասես. «բարև ձեզ»։ Հյուրասիրեն թե նրանք, «Շնորհակալ եմ», կասես։ Երբ ուտելիս կեղտոտվես, Չսրբե՛ս դեմքդ ձեռքով, Անձեռոցիկ կխնդրես   
Ու կմաքրես խնամքով։ Գրքում բանաստեղծուհին շեշտում է նաև դպրոցի դերը, որ մանուկը սիրի դպրոցը, կրթությունը։ Ահա մանկան համար դպրոց գնալը դառնում է երազանք՝ Շուտ մեծանամ, Դպրո՜ց գնամ։ Կապուտիկյանը մանուկների համար ստեղծել է իսկական ծաղկանոց, որը տերը Սերն է. սեր դեպի ամեն ինչը: Մեր նշանավոր մանկագիրների կողքին շատ հանգիստ կարող ենք նշել նաև մեծն բանաստեղծուհուն՝ իր «Ծաղկանոցով»: Ահա այստեղ կարող ենք ճանաչել Սիլվա Կապուտիկյան մանկագրին:

Ծաղկանոց՝ https://vlume.com/hye/item/EB-1026

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *