Skip to content

Ստեփան Զորյան։ Ծննդյան օր

«Զորյանը մեր գրականությունը բնակեցրեց իր նմանների մի մեծ բանակով – քչախոս, աշխատասեր, ազնիվ, մտահոգ, մշակ մարդկանցով. դրանք իր սերերն էին, և աստծու ստեղծած աշխարհն ապականող մարդկանց մի մեծ բազմությամբ. դրանք իր ատելությունն էին»։ Հրանտ Մաթևոսյան

Այսօր հայ մեծ գրող Ստեփան Զորյանի ծննդյան օրն է: Գրական մեծ կենսագրություն ունի նա: Ավելի քան կես դար ստեղածգործել է և հայ գրականությունը հարստացրել բարձրարժեք գործերով:

Կյանքը մի ընթացք ունի՝ դեպի առաջ ու Զորյանն այդ կյանքին համընթաց էր քայլում: Նա ստեղծեց մի գրականություն, որն ընդգրկեց մեր հասարակության զանազան խավերի կյանքը: Հասարակ մարդը երբեք չդադարեց ներկա գտնվել նրա գործերում, անգամ պատմական վեպերում: 

Զորյանը բավական երկար ապրեց, բայց և չտեսավ իր գործերից ոչ մեկի մահը։ Նրանք, չնչին կորուստներով, ուղեկցեցին իրենց ստեղծողին:

Ստեփան Զորյան՝ https://vlume.com/hye/person/EN-484

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *