«Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»: Հրանտ Թամրազյան
Հայ գրականության Որսորդը, կենդանական աշխարհի ու բնության պատմիչը ծնվել է հենց այսօր։ Անանյանը երեխաներին վարակում է ազնվությամբ, բարությամբ, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները նորից զգալու, բնության հմայքով ապրելու համար։ Գրողն իր մասին ասել է․ «Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»։ Անանյանը հրացանը ձեռքին շրջել է մեր քարքարոտ ու լեռնոտ երկրով, սիրել է նրան իր բոլոր ծուռումուռ կողմերով, իսկ քարքարոտ երկիրն էլ հերթով իր գաղտնիքներն է բացել, որովհետև զգացել է, որ հարազատ զավակն է իր գրկում։Ինչ կասեք, եթե այսօր էլ մենք դուրս գանք «Որսորդության», գնանք հասնենք «Սևանի ափ», հանդիպենք «Հովազաձորի գերիներին» և վերջապես, բացահայտենք «Հայաստանի կենդանական աշխարհը»։
Վախթանգ Անանյան՝ https://vlume.com/hye/person/EN-74