Վահան Թոթովենցի «Ամերիկա» պատմվածաշարն առաջին անգամ լույս է տեսել 1929թ., Երևանում։
Պատմվածքներում անցյալ դարասկզբի Նյու Յորքն է, պատկերներ ամերիկյան իրականությունից ու «ամերիկյան արևի» տակ իր տեղը փնտրող հայ գաղթականը։
Պատմվածքները գրված են առաջին դեմքով: Այնտեղ հերոսը հենց ինքը հեղինակն է, բայց կան նաև հայ և օտարազգի այլ հերոսներ:
Գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի խոշոր քաղաքներում՝ Նյու-Յորքում, Չիկագոյում:
Եթե ուզում եք բացահայտել հայրենի օջախները լքած, օտար ափերում ապրող մարդու ներքին աշխարհը, հույզերն ու ապրումները, ապա Թոթովենցը կօգնի ձեզ այդ հարցում:
Ամերիկա՝ https://vlume.com/hye/item/EB-1463
