Առաջին հայացքից սովորական պատմություն թվացող այս գրքում կան շատ հույզեր, գյուղական պարզ ու մաքուր միջավայր, դրախտային բնություն և, իհարկե, սեր ու ողբերգություն։ Այս գիրքը նկարագրում է 1915 թվականի դեպքերը։ Գլխավոր հերոսուհին Արևհատն է, որին սիրահարվում է ամառային արձակուրդներին գյուղ եկած ուսանողը։ Թվում էր, թե ամեն ինչ լավ է, գեղեցիկ սիրո պատմություն է հասունանում, բայց ամենաերազային պահին վրա է հասնում աղետը։Իսկ թե ի՞նչ աղետի մասին է խոսքը և ի՞նչ ավարտ է ունենում այս սերը, կիմանաք կարդալուց հետո։Երբ կարդաք, կհամոզվեք, որ Թոթովենցի գրիչը փայլել է նաև մյուս ստեղծագործությունները գրելիս։
Ծիրանի ծառ՝ https://vlume.com/hye/item/EB-1469