Skip to content

Վահան Թոթովենց «Տոնոն»։ Նոր գիրք

Վահան Թոթովենցի մեծ տաղանդի, զգացմունքայնության, հայրենասիրության մասին շատ ավելին իմանալու համար պետք է կարդանք նրա «Տոնոն» վիպակը։

Գիրքը երիտասարդ Տոնոյի մասին է, ով միակողմանի սիրո պատճառով կորցնում է մտային հավասարակշռությունն ու դառնում սահմանափակ կարողությունների տեր։ Երիտասարդ Տոնոյի կյանքը խաթարվում է ոչ միայն միակողմանի սիրուց, այլև նա դառնում է մարդասպան։ Հեղինակը պատմում է նաև նախաեղեռնյան ժամանակաշրջանում Խարբերդում ապրող հայերի ապրելակերպի մասին։ Ներկայացնում է Տոնոյի անսահման նվիրումն ու բարությունը գաղթականների նկատմամբ։ Գիրքը ոչ միայն գերզգայուն ու պարզամիտ Տոնոյի մասին է, այլև ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների, որը պատմվում է հենց ականատեսի կողմից։ Թոթովենցի ձեռագրին ծանոթ ընթերցողները չեն կարող բաց թողնել այս գիրքը:

Կարդալու համար սեղմեք այստեղ՝ 👉https://vlume.com/hye/item/EB-1435

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *