Վահան Տերյանը նորարար է ոչ միայն հայ քնարերգության բնագավառում, այև գրաքննադատության։
Ի՞նչ դժգոհություններ ուներ բանաստեղծը, ի՞նչն էր պակասում գրականության մեջ՝ ըստ պոետի, ում աշխատելաոճը դուր չէր գալիս նրան։ Այս բոլոր հարցերի պատասխանները կարդա ստորև, բացահայտի՛ր աշնան ու թախծի երգչի թաքնված կողմերը։
Երբ 1911 թվականին լույս է տեսնում Տերյանի «Անունը կա, ամանումը չկա» հոդվածը, այդտեղ գրողը հանգամանալից խոսում է հայ թարգմանական գրականությունից, հայտնում իր դժգոհություններն ու մտահոգությունները, մատնացույց անում, թե ինչ պետք է թարգմանել օտար գրականությունից։ Առաջնային է համարում ռուս դասական գրականության թարգմանությունը, մասնավորապես՝ Լև Տոլստոյի, Դոստոևսկու գրքերը։ Տերյանը կարծում էր, որ թարգմանությունների զարգացումը կհարստացնի մեր գրականությունը, նա անընդհատ նշում էր, որ հայ ընթերցողներին չպետք է հրամցնել միայն Րաֆֆի ու Պռոշյան։ Բանաստեղծը քննադատում էր Մխիթարյան միաբաններին, ովքեր այլ լեզուներից փոխառյալ բառերը թարգմանում են հայերեն։ Նա կարևորում էր արևելահայ գրական լեզուն և զուր տեղը թերագնահատում էր արևմտահայերենը՝ ասելով․ «Իմ աչքում պոլսական և առհասարակ արևմտյան գրականությունն ու լեզուն բնավ այն հմայքը չունեն, որ գոյություն ունի շատերի համար»։
Շատերի համար էր անհասկանալի, թե ինչու էր Տերյանի նման պոետն ու մտավորականը թերագնահատում արևմտահայերենը։ Նա հայ նոր գրականությունը մինչև իր օրերը համարում էր գավառական, կիսագյուղական գրականություն։
Թե ինչպիսինն էր Տերյանը որպես քննադատ, որոշեք ինքներդ, բայց որ անզուգական է որպես բանաստեղծ՝ փաստ է։
Վահան Տերյան՝ https://bit.ly/3MXkRBq