Skip to content

Վաճառվում է. մանկական կոշիկ: Երբեք չհագած: Աշխարհի ամենակարճ պատմվածքները

Ամերիկացի նշանավոր գրող, նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյը մի անգամ գռազ եկավ, որ կկարողանա ամենակարճ պատմվածքը գրել, այն էլ այնպիսի մի բան, որը կհուզի բոլորին…
Նա գրեց․ Վաճառվում է. մանկական կոշիկ: Երբեք չհագած:
Հեմինգուեյը հաղթեց գրազը և համարվեց 6 բառից բաղկացած ստեղծագործությունների հայրը։

Այդ ժամանակից սկսած շատերն են փորձել գերազանցել Հեմինգուեյին՝ գրելով ամենակարճ պատմվածքները։ Նրանցից յուրաքանչյուրի տակ թաքնված իմաստ կա, որը հասկանալու համար որոշ դեպքերում հարկ է լինում մի քանի անգամ վերընթերցել պատմվածքը: 

Եկե՛ք տեսնենք, թե որքանով է դա նրանց հաջողվել:

  1. Անծանոթներ, ընկերներ, լավագույն ընկերներ, սիրեկաններ, անծանոթներ:
  2. «Սխալ եք զանգել», – պատասխանեց ծանոթ ձայնը:  
  3. Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց:
  4. Մեր ոսկե հարսանիքը. սեղան 1 հոգու համար:
  5. Գրություն մեքենայի կոտրված ապակու վրա. «Նորապսակներ»:
  6. Ինձ մեծ երևակայեցի, մեծացա, կորցրի երևակայությունս:
  7. Ես նետվեցի, իսկ հետո միտքս փոխեցի:
  8. Կներես, զինվո՛ր, կոշիկները զույգով են վաճառվում:
  9. Նա շշով կերակրեց իր կնոջը սպանողին:

Վերադառնալով Հեմինգուեյին՝ հիշենք, որ նրա բացառիկության ապացույցը ոչ միայն կարճ պատմվածքներն են, այլև՝ իր գլուխգործոցը։

Ծերունին և ծովը՝ https://vlume.com/hye/person/EN-486

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *