«Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով․ մի՛ կորցրեք,մարդի՛կ»:
Այսօր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս. բոլոր իմաստներով և յուրաքանչյուր գործունեությամբ նվիրյալ, հատկապես երիդասարների սիրելի Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է:
Ձեռքը դնելով գրականության զարկերակին՝ Վարդգես Պետրոսյանն այն դարձրեց մշակույթ: Նրա խոսքը հակիրճ, պարզ և հասարակ է, բայց միևնույն ժամանակ շատ տարողունակ: Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը։ Այդ է պատճառը, որ երիտասարդների ձեռքերից չեն իջնում նրա ամենահայտնի գրքերը,իսկ շուրթերից չեն պակասում սրտաշարժ մեջբերումները։
Նա աչքի է ընկել նաև իր դիպուկ, հումորային մեջբերումներով, որի մասին պատմում է Արամայիս Սահակյանը:
Մի անգամ մի հռետոր ասում է, թե Պետրոսյանը տաղանդավոր վիպակ է գրել գյուղի մասին, Պետրոսյանն էլ այսպես է պատասխանում՝
-Այո, ես միակ տաղանդն եմ Հայաստանում, որովհետև մյուսները հանճար են.
Պետրոսյան տաղանդը կուտակեց բազում չապրած տարիներ, իսկ մեզ փոխանցեց իր ապրած տարիների արգասիքը։
Վարդգես Պետրոսյան՝ https://vlume.com/hye/person/EN-440