Skip to content

Վարպետի գնահատականը Սևակին

Ցանկացած գրողի համար շատ կարևոր է ոչ միայն իր ընթերցողի գնահատականը, այլև իր ժամանակակիցների, իր գրչակից ընկերների։Եվ երբ կարդում ենք, թե մեր գրողները ինչպես են իրար թև ու թիկունք եղել և բարձր գնահատել մեկը մյուսի արվեստը, ակամայից հպարտանում ենք։

Ահա թե ինչ է պատմում մեզ Ռուբեն Զարյանը Սևակի գրական մուտքի և Վարպետի մեծ գնահատականի մասին։ Զարյանը պատմում է, որ մի անգամ գնում է Իսահակյանի տուն, զրուցում են, հայտնում է, որ նոր գրող է հայտնվել, անունն էլ Պարույր Ղազարյան։

«- Չանախչի գյուղից է։

– Լավ է, որ գյուղից է։ Սար, ձոր, դաշտ ու ծաղիկ կզգա։

-Գուցե տարօրինակ է, բայց գյուղից ոչինչ չկա նրա մեջ»։

Իսահակյանին սկսում է հետաքրքրել երիտասարդ գրողը և Զարյանին խնդրում է, որ մի քանի բանաստեղծություններ բերի այդ տղայից։ Երբ Զարյանը Սևակի բանաստեղծությունները կարդում, վերջացնում է Վարպետն ասում է․ «Միտքը թռիչքներով է գործում, երևակայությունն էլ զորավոր է։ Մտածողության մեջ անսպասելի բաներ կան։ Սա կարող է հաճելի անակնկալ լինել բոլորի համար։ Աչքդ վրան պահիր։ Ինչ որ ձեռքիցդ գա՝ արա»։ Վարպետի գնահատականը մինչ օրս կիսում են բոլոր ընթերցողները։ Սևակի սիրով լեցուն բանաստեղծությունները մեկտեղվել են։

Պարույր Սևակ՝ https://vlume.com/hye/person/EN-158

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *