Skip to content

Վիլյամ Սարոյան։ Ծննդյան օր

Այսօր Կալիֆոռնիայի հայ, Փարիզի հայ, Լոնդոնի հայ, Երևանի հայ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։
Գրող, որի ստեղծագործությունների լեզուն անգլերեն էր, իսկ ոգին՝ հայերենը:
Գրող, որ չգրեց հայերեն, բայց աշխարհին նայեց հայերեն։
Գրող, որի սիրտը մնաց լեռներում։
Գրող, որն իր կյանքի ժամերն այնպես ապրեց, որ իրեն բաժին ընկած ժամերին չավելացրեց աշխարհի վիշտն ու տառապանքը։ Նրա ստեղծագործությունները պարզ ու անմիջական նամակներ են՝ ուղղված իր ժամանակակիցներին։ Այդ պարզության շնորհիվ է, որ գրականության մեջ ամրագրվեց ու ճանաչում ստացավ  «սարոյանական ոճ» եզրույթը։Մի առիթով Սարոյանն ասել է, թե եկել գրում է, նշանակում է՝ հիշեցնում է, իսկ ընթերցողները կարդում են, որ երբեք չմոռանան։ Նա երեք բան է աշխարհում սիրել՝ իրեն, իր ստեղծած կերպարներին, իր ընթերցողներին։Համոզված ենք, որ Սարոյանի սերը փոխադարձ է, իզուր չէ, որ նա համարվում է 20-րդ դարի մեծ սրտագիր։

Վիլյամ Սարոյան՝ https://vlume.com/hye/item/VP-579

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *