«Սուրբ լինելը բացառիկ բան է, իսկ արդար լինելը՝ կարգ է։ Մոլորվեք, թերացեք, մեղանչեք, բայց արդար եղեք․․․» Վիկտոր Հյուգո
Հյուգոյի գլուխգործոցով՝ «Թշվառները» վեպով, իր իսկ խոստովանությամբ, դաստիարակվել է ֆրանսիական աշխատավորության առաջնորդը։ Ուշ ռոմանտիզմի էպիկական հսկայական այս գործը Հյուգոն ստեղծել է շուրջ երեսուն տարվա ընթացքում։ Այս վեպը, հատկապես Գավրոշի կերպարը, մոտիկ ու թանկ է դարձել ֆրանսիական ժողովրդին։ Գրողի գլխավոր նպատակն էր ցույց տալ այն ճանապարհը, որով անցնում է և՛ անհատը, և՛ ողջ հասարակությունը «չարից դեպի լավը, սխալից՝ արդար, ստից դեպի ճշմարտություն»: Աշխարհահռչակ այս վեպի բոլոր հատորների ձայնային տարբերակները կարող եք լսել մեր գրադարանում, իսկ ահա, այս հասցեում էլ կարող եք կարդալ գրքի արդեն երրորդ հատորի էլեկտրոնային տարբերակը՝ https://vlume.com/hye/item/EB-1200