Այսօր ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է։
Հյուգոյին աշխարհում ճանաչում են առաջին հերթին «Փարիզի Աստվածամոր տաճարը» և «Թշվառները» վեպերով: Նրա ստեղծագործություններում առկա պատմական փաստերը նաև կենսագրական բնույթ ունեն, քանի որ Հյուգոն ժամանակի ընտրությամբ ու հետևանքով դարձավ Ֆրանսիական հեղափոխության ոչ միայն վկան, այլև մասնակիցը:
Հյուգոն պայքարել է մարդու իրավունքների համար, այդ թվում՝ մահապատժի և ստրկության վերացման համար։ Նրա ստեղծագործություններից շատերը ներշնչանքի աղբյուր են եղել երաժշտության բնագավառում։
Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև՝ հայերեն։ Հայերեն թարգմանությունները ուրախալի են ոչ միայն ընթերցողների համար, որոնց մեծ հնարավորություն է ընձեռվում ճանաչել ոչ միայն աշխարհին հայտնի գրողին, այլև Ֆրանսիան՝ իր ողջ հմայքով։
Իր գրքերի հայերեն թարգմանությամբ շատ հպարտ է եղել նաև հենց գրողը, որի առիթով ասել է․ «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այդ լեզուն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:
Վիկտոր Հյուգո՝ https://vlume.com/hye/person/EN-274
