Skip to content

Վրթանես Փափազյան։ Ծննդյան օր

«Այդպես է. ստրուկ մեծացածը առանց վախի հարգանք չգիտե. եթե մեկին հարգանք է ցույց տալիս․ դա վախենալուցն է: Չէ՞ որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետև վախենում են նրանից, կենդանիների, որովհետև սոսկում են նրանց հարձակումներից…»: Վրթանես Փափազյան

Այսօր հայ մտավորական, գրող, ուսուցիչ, պատմաբան Վրթանես Փափազյանի ծննդյան օրն է։Լավ օրից չէր, որ բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների ու զրույցների հեղինակը, իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը, ով գիտեր 14 լեզու, անընդհատ թափառումների մեջ է եղել։ Փափազյանի մասին Ստեփան Զորյանը գրել է․ «Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Փափազյանը ամենաթափառող կյանք վարող գրողն էր. դա նրա անհատական հակո՞ւմն էր, թե՞ կյանքի ձախորդ պայմաններն էին մղում նրան այդ բանին-պարզել չեմ կարող, սակայն ոմանք, երևի նկատի ունենալով նրա այդ թափառումները, պնդում էին, թե նա «բոշայական ծագում» ունի: Զրկանքները, բանտարկությունը, մահափորձը, ոչինչ չի ստիպել Փափազյանին, որ նա վայր դնի իր բեղմնավոր գրիչն ու դադարի ստեղծագործել։ Եթե չլիներ Փափազյանն այսքան ուժեղ ու կամային, ապա հայ դասական գրականությունը կկորցներ մեկ անուն՝ Վրթանես Փափազյան։

Փափազյան՝ https://vlume.com/hye/person/EN-385

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *