Կոստան Զարյանի ամենահայտնի պոեմը՝ «Տատրագոմի հարսը», արդեն հասանելի է մեր գրադարանում։ Պոեմի հիմքում ընկած է մի իրական դեպք, որի մասին իր հուշերում գրում է Ռուբեն Տեր-Մինասյանը։ Պոեմում նորապսակ Հովանը թողնում է դեռատի կնոջը և դառնում ֆիդայի։ Վեց տարիամուսնուց լուր չառնելով՝ կինը՝ Սանան, փախչում է մի քրդի հետ, որի պատճառով էլ ֆիդայիների պահանջով, Հովանը սպանում է կնոջը և խելագարվում։ Զարյանը վարպետությամբ արտացոլել է 20-րդ դարասկզբի հայ գյուղը, բարքերը, կենցաղը, ֆիադայական պայքարը։ «Տատրագոմի հարսը» գրված է շռայլ պատկերավորությամբ ու շքեղ լեզվով։
Տատրագոմի հարսը՝ https://vlume.com/hye/item/EB-1259