Մեծ բանաստեղծ Սևակը աչքի է ընկել ոչ միայն իր արվեստով, այլև արտաքին տեսքով, որի հետ կապված շատ պատմություններ կան։ Ահա դրանցից մեկը՝
Սևակին նվիրված երեկոյի ժամանակ նրա կողքին նստած է լինում մի շատ հմայիչ աղջիկ, ով հիացական դեմքով, հմայված լսում էր ասմունքողին: Սևակը հարցնում է.
-Տեսե՞լ եք Սևակին: Աղջիկը պատասխանում է . ո՛չ:
-Ասում են շատ տգեղ տղամարդ է, շարունակում է Սևակը:
Աղջիկը նեղացկոտ նայում է Սևակին ու ասում.
-Ինչքան էլ տգեղ լինի, ձեզանից հաստատ սիրուն կլինի․․․
Նրա յուրաքանչյուր խոսքը հիշեցում է, որ գեղեցկությունը արտաքինում չէ, այլ մտքի ու սրտի խորքում։ Կարդացե՛ք Սևակին, և կհասկանաք՝ ինչու նա շարունակում է հմայել սերունդներին։
Պարույր Սևակ՝ https://vlume.com/hye/person/EN-158
