Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ․․․
Ամեն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի
Ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև: Արամայիս Սահակյան
Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ տոնի կապակցությամբ։ Դուք հանդիսանում եք դաստիարակող, օգնական, խնամակալ, ձեր շնորհիվ է, որ ցանկացած դժվար բան դառնում է հեշտ։Շնորհակալ ենք բոլոր բոլորիդ աշխարհի ամենաբարդ աշխատանքի՝ պիտանի մարդ ձևավորելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում սփյուռքում գտնվող մեր ուսուցիչներին։ Կրկնակի բարդ ու դժվար է օտար հողում Հայ մարդ, հայրենասեր մարդ դաստիարակելն ու պահելը։ Ուսուցիչը մեր մայրենին է, մեր հայրենիքը, մեր հաղթանակած ու հերոսացած զինվորը:
Սիրելի՛ ուսուցիչներ, եթե ցանկանում ենք ամրապնդել գրադարան-աշակերտ կապը և ունենալ հետաքրքիր ու տարբերվող դասեր, պարզապես գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@vlume.com
Միշտ ձեր կողքին, սիրով՝ #Vlume