Skip to content

Փետրվարի 19: Գիրք նվիրելու օր

Լեռան աղբյուր, զուլալ գետ է Թումանյանն իր պոեմներում, 
Դարեր թռչող ոսկի նետ է Թումանյանն իր պոեմներում, 
Իր իմաստուն մտքի թևով, իր բորբ սրտով, սիրով անմեռ 
Միշտ կենդանի, միշտ մեզ հետ է Թումանյանն իր պոեմներում: Վահրամ Ալազան

Այսօր՝ փետրվարի 19-ին, մեծ տոն է, կրկնակի տոն է: Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մեկ տասնյակից ավել է, ինչ այսօրը դարձել է տոն՝ Գիրք նվիրելու տոն:Սա գեղեցիկ համընկնում չէ։ Ինչո՞ւ հենց հանճարեղ լոռեցու ծննդյան օրը դարձավ Գիրք նվիրելու տոն։ Քանի որ Թումանյանն ու գիրքն անբաժանելի հասկացողություններ են: Ամենայն հայոց պոետը հայտնի էր  իր շռայլ նվիրատվություններով, որոնց մեջ իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում նաև պոետի անձական գրադարանի գրքերը: Չենք կարող չնշել նաև այն փաստը, որ հենց թումանյանական հեքիաթներով ենք սկսել մեր ընթերցողական կյանքը։Թումանյանը մեծ գրքասեր էր և դրա ապացույցը այն է, որ նա, չստանալով ոչ մի բարձրագույն կրթություն, միայն ընթերցանության շնորհիվ դարձավ ՀԱՆՃԱՐ։

«Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք…Իր կատարելությունը կատարյալ դառնալու կարիք չի զգում… Նա իր ժողովրդի կատարելության խորհրդանիշն է»: Հրանտ Մաթևոսյան

Եկեք այս գեղեցիկ տոնը մենք նշենք ոչ միայն այսօր, այլև ամեն օր։ Չէ՞ որ գիրք կարդալը լույս է, իսկ չկարդալը՝ խավար։ Իսկ լավագույն գանձը լավ գրադարանն է՝

Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *