Այսօր մեծ հույզերի սերմնացանի՝ Ակսել Բակունցի ծննդյան օրն է։ Բակունցը գրական ասպարեզ մտավ զանգեզուրյան գյուղերի տպավորություններով։ Եվ հենց նրա շնորհիվ էլ հայ գրականության մեջ հավերժական գրանցում ստացավ զանգեզուրյան աշխարհը։Բակունցը չունի ոչ մի պատմվածք, որը չսկսվի կամ չշարունակվի բնության նկարագրությամբ։ Այդ աշխարհում բնությունն է տնօրինում մարդկանց կյանքը։ Արդեն քանի հազարամյակ է բաժանում մեզ Բակունցի ողբերգությունից, բայց միշտ, ինչպես առաջին ալպիական ծաղիկը, թարմ ու բուրումնավետ կմնա Բակունցի վաստակը։ Բակունցը խոսքի հմուտ վարպետ է։ Նրա գեղարվեստական երկերում միաձուլվում է մարդն ու բնությունը։ Գրողը նկարագրում է վայրի լեռներ, բայց՝ մարդկային փխրուն հոգիներ, մութ ու թավուտ անտառներ, բայց՝ պարզ ու թափանցիկ բնավորություններ։ Արձակի ամենանուրբ քնարերգուի «բառերը երգում էին կոմիտասյան հանգով և փայլատակում էին Սարյանի կտավի բոլոր գույներով․․․»։ Մինչ օրս էլ Բակունցն ապրում է իր երգած երկրում, իր սքանչելի Կյորեսում, իր անչափ սիրած Հայաստանում։
Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70