Skip to content

Օտարազգի գրողները հայի ու Հայաստանի մասին

Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Սա այն երկիրն է, որ նորից գտանք:
Սա այն երկիրն է ուր բարձրյալը
Նախաստեղծ կավից արարում էր կյանք: Արտաշես Ղազարյան
Սա այն երկիրն է, որ գերել, հմայել ու ներշնչանքի աղբյուր է եղել ոչ միայն հայ գրողների համար, այլև օտարազգի։ Անսահման սիրով ու հիացմունքով է արտահայտվել մեր հայրենիքի մասին ցանկացած մեկը, որը ոտք է դրել մեր փոքրիկ դրախտավայր, անգամ նրանք, ովքեր երբեք չեն եղել հայաստանում, բայց միշտ պատկառանքով, հիացմունքով են խոսել, պատմել, գրել իրենց գրքերում։Այդպիսի գրողներից է Էլիֆ Շաֆաքը։ Իր «Ստամբուլի բիճը» գրքում հեղինակը հայ ընտանիքի օրինակով ցույց է տալիս, պատմում է հայկական ավանդական ընտանիքի բարք ու վարքի, խոհանոցի, մշակույթի, տարբեր ավանդույթների մասին։ Հեղինակին մեծ հիացմունք է պատճառել նաև հայ գրականությունը՝ ի դեմս Զապել Եսայանի։ Հայն ու Հայաստանը միայն թուրք գրողին չէ, որ գերել է։

Ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը ծանոթ է եղել հայկական մշակույթին։ Նա և իր կինը հմայվել են Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։ Մի անգամ, երբ հայ կոմպոզիտորը երաժշտական շրջագայությամբ ժամանել է Կուբա, Հեմինգուեյն իր տանը հյուրընկալել է Խաչատրյանին և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին։ Անվանի գրողը նրբանկատորեն ցույց է տվել կոմպոզիտորի երաժշտության ձայներիզները, որով իր համակրանքն է արտահայտել հայկական երաժշտության նկատմամբ։ Սա շատ փոքրիկ մասն է այն բոլոր հայտնի գրողների, որոնք բարձր են գնահատել հային ու Հայաստանին։ Մենք խոստանում ենք համալրել այդ շարքը։ Մեզնից պահանջվում է շատ սիրել չափերով փոքրիկ, սրտի մեջ տեղավորվող այս երկիրը և կարդալ ոչ միայն հայրենիքին նվիրված բանաստեղծությունները, այլև արձակ ստեղծագործությունները․ օրինակ՝

Անդրանիկ Ծառուկյան- Նոր Հայաստան, նոր հայեր՝ https://vlume.com/hye/item/EB-1101

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *