Ամերիկյան գրականության երկու հսկաները՝ Սքոթ Ֆիցջերալդն ու Հեմինգուեյը մտերիմ ընկերներ են եղել։ Այս երկու խոշոր գրողների ընկերությունը սկսվեց այն ժամանակ, երբ Հեմինգուեյը հրատարակեց իր «Եվ արևը ծագում է» գիրքը, Ֆիցջերալդը օգնում է Հեմինգուեյին խմբագրական աշխատանքներում, հետո էլ Հեմինգուեյը փոխհատուցում է լավության դիմաց և դրանով հիմք դնում գրական ընկերությանը։
Երկու տարբեր բևեռներ էին․ տարբեր և՛ բնավորությամբ, և՛ ֆիզիկական տվյալներով։ Ֆիցջերալդն ուներ նուրբ, գրեթե կանացի գեղեցկություն, միջին հասակի էր, ֆիզիկապես թույլ։ Ի տարբերություն նրա՝ Հեմինգուեյը ֆիզիկապես շատ ուժեղ, գեղեցիկ տղամարդ էր, լավ դահուկորդ, բռնցքամարտիկ, որսորդ և ձկնորս: Այս հակառակ բևեռներին միավորում էր ոչ միայն գրականությունը, այլև ալկոհոլը։ Այս ընկերությունը վատ էր անդրադառնում Ֆիցջերալդի կնոջ՝ Զելդայի վրա։ Նա չէր սիրում Հեմինգուեյին և ամուսնուն միշտ զգուշացնում էր, որ նա անկեղծ ու լավ ընկեր չէ, իսկ Հեմինգուեյն էլ իր հերթին չէր սիրում Զելդային, որովհետև նա վատ էր անդրադառնում Ֆիցջերալդի վրա, չէր թողնում գրական գործնեությամբ զբաղվեր, անընդհատ շեղում էր նրան տարբեր երեկույթներով ու ալկոհոլով։ Հեմինգուեյը, թեև տպավորված էր Ֆիցջերալդի գրականությամբ, բայց կարծես երբեք չէր հարգում հենց գրողին: Նա հաճախ էր քննադատում իր մտերիմ ընկերոջը այլ միջավայրերում։ Նրանց ընկերության մեջ պակասում էր անկեղծությունն ու նվիրվածությունը։ Երբ բարձրանում էր Հեմինգուեյի աստղը, ճիշտ այն ժամանակ մարում էր Ֆիցջերալդինը։ Պարզ է, որ նրանք միշտ բարձր են գնահատել միմյանց գործերը, բայց ոչ իրենց կերպարները:
Չնայած այս ամենին՝ նրանցից յուրաքանչյուրը կարևոր ազդեցություն է թողել մյուսի վրա:
Ընկերության նման օրինակ շատ կա գրականության մեջ, բայց նրանց թողած գրականությունից՝ ոչ, նրանցից յուրաքանչյուրը յուրովի լավն է։
Համոզվեք ինքներդ՝
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ՝ https://bit.ly/3qBd3xN
Էռնեստ Հեմինգուեյ՝ https://vlume.com/hye/item/AB-10398