Skip to content

Գի դը Մոպասան։ Ծննդյան օր

«Մարդիկ նման են գրքերի. տառերը նույնն են, բայց բովանդակությունը տարբեր է»: Գի դը Մոպասան1850 թվականի օգոստոսի 5-ին է ծնվել ֆրանսիացի գրող, XIX դարի 60-90-ական թթ. Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ Գի դը Մոպասանը:Մոպասանը 11 տարվա ընթացքում ստեղծեց փոքր պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնք վերնագրվում էին նրանցում տեղադրված առաջին պատմվածքի անունով: Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեին. նրա շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։Գրելուց զատ, Մոպասանն իր ամբողջ ժամանակը տրամադրում էր կանանց «որսին»: Նրան գրավում էին երիտասարդ դքսուհիներն ու կոմսուհիները, որոնք, թեեւ արհամարհում էին, բայց հրապուրված էին նրանով: Իսկ հետո նա հաճույքով վրեժ էր լուծում այդ կանանցից` նկարագրելով նրանց իր պատմություններում: Գին զուգահեռ մի քանի սիրային ինտրիգներ էր ունենում: Եվ դրանք բոլորը վերածում էր վեպերի ու պատմվածքների:Մոպասանի բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել ու հրատարակվել են հայերեն։Իսկ որոշ պատմվածքներ բեմադրվում են հայ թատրոնում։ Մոպասանի ամենահայտնի ստեղծագործությունները կարդացեք ամենահայտնի թվային գրադարանում։

Գի դը Մոպասան՝ https://vlume.com/hye/person/EN-260

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *