Skip to content

Ի՞նչ գրքեր են կարդում համաշխարհային աստղերը։ Նիկոլ Քիդման-Նարնիայի քրոնիկները

Աստղային կյանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Աստղային կյանքից մեզ հետաքրքիր է ընդամենը մեկ բան՝ ինչ գրքեր են նախընտրում կարդալ։ Այո, համաշխարհային աստեղերը իրենց անվերջանալի թվացող նկարահանումների, սիրավեպերի, սկանդալների հետ մեկտեղ ժամանակ են տրամադրում նաև գրքերին: Իսկ գիտե՞ք, որ հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանի սիրելի գիրքը Քլայվ Լյուիսի «Նարնիայի քրոնիկներ»-ն է։ Քիդմանն անկեղծորեն հավատում է, որ կարող է և պետք է աշխարհն ավելի լավը դարձնի։ Այս վեհ և կյանք պարգևող փիլիսոփայությունն է, որ դերասանուհուն կապում է հեքիաթային Նարնիայի պատմության հետ, որտեղ խոսում են ծառերն ու կենդանիները, օդը հագեցած է կախարդանքով, և, ամենակարևորը, բարին հաղթում է չարին: Ի դեպ, ասում են, որ Քիդմանն առաջարկ է ստացել նկարահանվել գրքի համանուն ֆիլմում՝ կախարդի դերով։ Հասարակության մեծ մասը հետևում է աստղերին, որպեսզի իմանա, թե ինչ բրենդի հագուստ են կրում, ինչ մեքենա են վարում, քանի անգամ են ամուսացել կամ ամուսնալուծվել։ Հիանալի կլինի, եթե նույն հետաքրքրասիրությամբ հետևենք, իմանանք, թե հայտնի աստղերը ինչ գրքերն են նախընտրում կարդալ։ Չէ՞ որ նրանցից շատերն են կարդում որակյալ գրականություն։ Դե եկեք սկսենք այսօրվանից․ կարդում ենք «Նարնիայի քրոնիկները» գրքի բոլոր հատորները, իսկ երեկոյան դիտում ենք կապուտաչյա գեղեցկու ֆիլմերից մեկը։

Նարնիայի քրոնիկները՝ https://vlume.com/hye/person/EN-163

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *