Skip to content

Գրական կեղծանունների ծագումը։ Եղիշե Չարենց

Գրականության սիրահարները լավ գիտեն, որ գրողների մեծ մասը գրականության մեջ հայտնի են ոչ թե իրենց անուններով, այլ գրական կեղծանուններով։ Որպեսզի մենք քաջատեղյակ լինենք մեր գրողների իրական անուններին, իմանանք, թե որ գրողը ինչպես կամ ինչու է ընտրել հենց այդ կեղծանունը, մենք պարբերաբար ներկայացնում ենք գրողների գրակական կեղծանունների ծագման պատմությունները։

Այս անգամ հերթը Եղիշե Չարենցինն է։

Եղիշե Չարենցի մտերիմները Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Չարենցը փոփոխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործության վերնագիրը, արդյունքում էլ ստացվել է՝ Չարենց: Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս անունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է հետևյալ բացատրությունը.«Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»:

«Չար» անվանումով, հախուռն բնավորությամբ Եղիշե Սողոմոնյանը հայ գրականության հսկաներից է։ Նա բոլոր ժամանակների, բոլոր սերունդների սիրելին է։ Եկեք այսօր թերթենք Չարենցի գոհարներն ու ևս մեկ անգամ համոզվենք նրա մեծությամբ ու վեհությամբ։

Եղիշե Չարենց՝ https://vlume.com/hye/person/EN-2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *