Skip to content

«Անդունդը» Ավետիս Ահարոնյան։ Նոր գիրք

«Ազատությունը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ․․․ նաև մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երևանցի, և նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, և ազատությունը մեր դռանը լացեց։ Մղկտաց ու հեռացավ»։ 👉Ավետիս Ահարոնյան

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը չունի այնպիսի գիրք, որը հետաքրքիր, սուր զարգացումներով չընթանա։ Ահա այսպիսի մի գիրք է նաև «Անդունդը»։

Գիրքը 30-նն անց Արութի մասին է։ Արութը միամիտ արդար գյուղացի էր, ամուսնացած, ընտանիքի տեր։ Երբ գյուղի պարտքերը սկսում է օր օրի ավելանալ, նա թողնում է գյուղն ու գնում է օտար քաղաք՝ գումար աշխատելու։ Բայց քաղաքը միշտ չէ, որ բոլորին գրկաբաց է ընդունում։ Հնարավորություններ ընձեռող քաղաքը ոչ մի ձևով չի օգնում ու թեթևացնում Արութի խնդիրները, ընդհակառակը՝ կրկնապատկում է։ Նման ծայրահեղ դեպքերում մարդիկ կամ հուսահատվում են կամ ընտրում մութ ճանապարհներ։ Արութը նույնպես ընտրում է մութ ճանապարհը, որը նրան տանում, հասցնում է դեպի անդունդ։

Հետաքրքիր, կենցաղային, կոլորիտային գիրքն արժե անպայման կարդալ։

Անդունդը՝ https://vlume.com/hye/item/EB-1242

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *