Ամերիկացի նշանավոր գրող, նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյը մի անգամ գռազ եկավ, որ կկարողանա ամենակարճ պատմվածքը գրել, այն էլ այնպիսի մի բան, որը կհուզի բոլորին…
Նա գրեց․ Վաճառվում է. մանկական կոշիկ: Երբեք չհագած:
Հեմինգուեյը հաղթեց գրազը և համարվեց 6 բառից բաղկացած ստեղծագործությունների հայրը։
Այդ ժամանակից սկսած շատերն են փորձել գերազանցել Հեմինգուեյին՝ գրելով ամենակարճ պատմվածքները։ Նրանցից յուրաքանչյուրի տակ թաքնված իմաստ կա, որը հասկանալու համար որոշ դեպքերում հարկ է լինում մի քանի անգամ վերընթերցել պատմվածքը:
Եկե՛ք տեսնենք, թե որքանով է դա նրանց հաջողվել:
- Անծանոթներ, ընկերներ, լավագույն ընկերներ, սիրեկաններ, անծանոթներ:
- «Սխալ եք զանգել», – պատասխանեց ծանոթ ձայնը:
- Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց:
- Մեր ոսկե հարսանիքը. սեղան 1 հոգու համար:
- Գրություն մեքենայի կոտրված ապակու վրա. «Նորապսակներ»:
- Ինձ մեծ երևակայեցի, մեծացա, կորցրի երևակայությունս:
- Ես նետվեցի, իսկ հետո միտքս փոխեցի:
- Կներես, զինվո՛ր, կոշիկները զույգով են վաճառվում:
- Նա շշով կերակրեց իր կնոջը սպանողին:
Վերադառնալով Հեմինգուեյին՝ հիշենք, որ նրա բացառիկության ապացույցը ոչ միայն կարճ պատմվածքներն են, այլև՝ իր գլուխգործոցը։
Ծերունին և ծովը՝ https://vlume.com/hye/person/EN-486