«Կես դար ապրելուց հետո՝ ավելին ձգելով արարչի կամքին՝ ես վճռեցի ահա գրել իմ կյանքի գլխավոր դեպքերը, այն դեպքերը, որոնք որևէ կերպով ազդեցություն են ունեցել իմ մտավոր ու բարոյական զարգացման վրա: Եվ այս արի ես այն համոզմամբ, որ կյանքից ստացած փորձառությունը ևս մի հարստություն է՝ հետնորդների կտակելու արժանի»: Ղազարոս Աղայան
Հուշագրական այս երկը սոսկ կենսագրական փաստերի վավերագրություն չէ. այն մի կողմից համապարփակ պատկերացումէ տալիս ժամանակաշրջանի հայ կյանքի, կենցաղի, բարքերի մասին, մյուս կողմից՝ տարբեր դեպքերի միջոցով բացահայտում մի շարք իրադարձություններ ու անձանց, պատկերացում տալիս մշակութային և հասարակական-քաղաքականգործիչների հետ ունեցած առնչությունների մասին: Վերնագիրն անգամ հուշում է, որ «գլխավոր» են պատկերված դեմքերն ու դեպքերը: Անչափ հետաքրքիր այս գիրքն արժե անպայման կարդալ։
Իմ կյանքի գլխավոր դեմքերը՝ https://vlume.com/hye/item/EB-1115