Skip to content

«Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ – սա է իդեալական կյանքը»: Մարկ Տվեն

Այսօր ամերիկացի գրող, երգիծաբան, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկի՝ Մարկ Տվենի ծննդյան օրն է։

Տվենն աշխարհին հայտնի է իր սրամտությամբ, բազում հետաքրքիր ու զվարճալի դեպքերով։ Ահա նմանատիպ դեպքերից մեկ օրինակ՝

Մի օր Մարկ Տվենը ժամանեց մի փոքրիկ քաղաք և որոշեց մինչև դասախոսություն կարդալը գնալ սափրողի մոտ.

-Ձեզ դու՞ր է գալիս մեր քաղաքը, – հարցրեց սափրողը:

-Այո, հրաշալի վայր է,- պատասխանեց Մարկ Տվենը:

-Դուք գալու համար լավ ժամանակ եք ընտրել,- շարունակեց սափրողը,- Մարկ Տվենը այսօր երեկոյան դասախոսություն է կարդալու: Դուք գալու՞ եք:

-Կարծում եմ՝ այո,- պատասխանեց գրողը:-Կարողացե՞լ եք տոմս ճարել:

-Դեռ ոչ:

-Բայց բոլոր տոմսերը վաճառված են: Դուք ստիպված կանգնելու եք:

-Ինչպիսի դժբախտություն,- հառաչեց Մարկ Տվենը,- ես միշտ ստիպված եմ կանգնել, երբ այդ մարդը դասախոսություն է կարդում:

Տվենի ներդրումը գրականության մեջ ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային է։ Տվենին չճանաչել, չկարդալ ու չծանոթանալ նրա գլուխգործոցներին, սուր ու դիպուկ մտքերին, խրատական պատմվածքներին, անկարելի է։

Մարկ Տվեն՝ https://vlume.com/hye/person/EN-382

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *