Skip to content

Մեծերը մեծերի մասին։ Հրանտ Մաթևոսյանը՝ Համո Սահյանին մասին

Բոլոր ժամանակներում էլ եղել են միմյանց քննադատող գրողներ, բայց երբ այդ նույն գրողները մեծարում, գնահատում և արժևորում են իրենց ավագ ընկերներին, շատ գովելի և կարևոր է: Ահա թե ինչ գեղեցիկ խոսքերով է Ահնիձորի ամենահայտնի բնակիչը՝ Հրանտ Մաթևոսյանը, բնութագրել քարափների երգչին՝ Համո Սահյանին:

«Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ… Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալների չբերեց: Արժանավորների մեջ այդ արժանավորին մի կողմ քաշել այս փլուզման մեղավորների ստվար զանգվածից ու արդարանալ՝ «ինքն անպարտ է, մենք անպարտ ենք»։ Հայ գրողի նրա կերպարը, նրա բարոյական կեցվածքը, նրա կեցվածքի բարոյականությունը ծեփվում է, իհարկե, առաջին հերթին նրա արածից, բայց և, որ շատ կարևոր է, նաև չարածից, առաջին հերթին տեսած-նկատածից, բայց և չնկատելու տվածից: Աշխարհի ու հայրենի ժառանգությունը յուրացնելով տարիների մեջ «Հանճարեղ պատանի» դարձավ։ Հենց որ գտնում էր, թե ինչ է պոեզիան և ինչ պետք է անի, տողերը գրչի տակ մեռնում էին։ Այդ՝ երևի թե այն պատճառով, որ կարծում էր պոեզիան է իրենը և ոչ ինքը՝ պոեզիայինը»։ Պոեզիան միանշանակ Սահյանինն էր: Չլիներ սահյանական պոեզիան, այսքան վառ պատկերացումներ չէինք ունենա հայոց լեռնաշխարհի, չնաշխարհիկ Սյունիքի, հայի ու Հայաստանի մասին:

Անպայման թերթեք Սահյանի գիրքն ու ևս մեկ անգամ հիացեք:

Համո Սահյան՝ https://vlume.com/hye/person/EN-439

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *