Skip to content

«Մեր քնարերգության Վահագնը»՝ Պետրոս Դուրյան: Ինչո՞ւ էին քննադատում Դուրյանին

Երբ կարդում ենք որևէ մեծ գրողի մասին քննադատություն, փորձում ենք ավելին իմանալ, թե ինչն է եղել պատճառը, որ մեծերը քնադատել են մեծերին: Հաճախ քննադատությունները լինում են միմիայն անձնական շահերից բխող, որտեղ չկա ոչ մի կարևոր ու հիմնավոր պատճառաբանություն: Եկեք տեսնենք, թե ովքե՞ր և ինչո՞ւ էին քննադատում Դուրյանին՝ արևմտահայ գրականության վառ ներկայացուցչին:

Մեծն Լոռեցին, Դուրյանի ստեղծագործությունները բնորոշելիս, նշում է, որ որոշ «խղճուկ» տարրեր ունի դուրյանական պոեզիան և դրա «մեղավորը» հին լեզվի իշխանությունն է, որը «երկար տևեց տաճկահայերի մեջ»: Դուրյանական լեզվի «թուլությունը» ընդգծելուց հետո, Թումանյանն անդրադառնում է նաև «Իմ ցավը» բանաստեղծությանը՝ արդեն իրապաշտական ընկալման դիրքերից: Այստեղ պետք է ընդգծել որ Թումանյանը պարզապես չի հակադրվում իր նախորդներին, այդ հակադրությունը ծնունդ է առնում նոր դարի արշալույսին «առանց ցավի» ապրելու անհնարինությունից: Չէ՞ որ Թումանյանի մոտ «ցավի» ընկալումը առարկայացված է, իսկ Դուրյանի մոտ՝ հոգեվիճակ: Թումանյանից հետո Դուրյանի դեմ քննադատական սուր է ճոճում նաև գրականագետ Վահան Նալբանդյանը: Նա ընդունում է, որ Դուրյանը «նշանավոր» է, բայց «միայն հայկական աստիճանացույցով, հոգեկան և մտավոր այն միջավայրի ծավալով, ուր նա ծնվեց, շնչեց ու մեծացավ: Անկասկած նա բանաստեղծական բացառիկ հանճարներից չէր»: Գրականագետը, հետո ավելի սրելով իր վերաբերմունքը, նշում է՝ «Երբեք չի կարելի Դուրյանին վերագրել հանճարեղության հովեր… ծիծաղելի կլիներ, եթե մենք նրան հանճար համարենք՝ աչք գցելով Գյոթեի և Շիլլերի օրորոցից եկող օրինակելի օրինակներին»:

Դուրյանին կարելի է համարել հանճար, թե ոչ, ցույց է տալիս իր մեծ գրական ժառանգությունը, որը կարդալուց հետո հաստատ կհամոզվենք, որ յուրաքանչյուր քննադատության մեջ կա մեծ չափազանցություն:

Պետրոս Դուրյան՝ https://vlume.com/hye/person/EN-32

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *