Պատանիների համար ընտրել, խորհուրդ տալ ճիշտ գրքեր, որտեղ կլինեն իրենց հարցերի գոնե մի մասի պատասխանները, շատ կարևոր է, այն էլ այն շրջանում, երբ նրանք փնտրում են իրենց տեղն ու դերն աշխարհում, ապրում զգացմունքների փոթորիկ։ Սա էլ ամենալավ տարիքն է ծանոթանալ համաշխարհային գրականությանը՝ իր ողջ բազմազանությամբ։ Այդ բազմազան գրքերի մեջ մենք առանձնացրել ենք ժամանակակից պատանիների համար նախատեսված մի քանի գրքեր, որոնք արժե հաստատ կարդալ։Այս գրքերը ընկերության, հաջողության, արկածախնդրության, վառ երևակայության և անընդհատ նոր բացահայտումների մասին են։ Այս գրքերը հաստատ կնպաստեն բնավորության կերտմանը, կսովորեցնեն տարբերել սևը սպիտակից, կզարգացնեն պատանիների վերլուծական միտքը։ Մեծ հույսով ու ոգևորությամբ բացեք ստորև ներկայացված գրքերը, և վստահ եղեք, որ գրքի ավարտից հետո արդեն սիրահարված կլինեք և՛ գրքին, և՛ ընթերցանությանը։
- Վախթանգ Անանյան – «Հովազաձորի գերիները»՝ https://vlume.com/hye/item/EB-763
- էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»՝ https://vlume.com/hye/item/VP-72
- Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ – «Խորհրդավոր պարտեզը»՝ https://vlume.com/hye/item/VP-151
- Կարեն Սիմոնյան – «Մոգական պատմություններ»՝ https://vlume.com/hye/item/EB-1100
- Հեկտոր Մալո – «Առանց ընտանիքի»՝ https://vlume.com/hye/item/VP-316
- Քլայվ Լյուիս – «Նարնիայի քրոնիկները»՝ https://vlume.com/hye/person/EN-163