Skip to content

Ի՞նչ է նշանակում ժուկով-ժամանակով

Հեքիաթները բանահյուսության ամենասիրելի ժանրն է բոլորիս համար։ Գիտենք, որ հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, օրինակ՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով» և այլն և նույն ավարտը՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»։Բայց երևի քչերս գիտենք, թե ի՞նչ է նշանակում և ինչո՞ւ են ասում ժուկով-ժամանակով։

Ըստ ավանդության՝ ցերեկվա ու գիշերվա իրար հաջորդելը կարգավորում էր մի ալեհեր ծերունի, որի անունն էր Ժուկ: Ժուկը հենց ինքը ժամանակն էր, ձեռքին ուներ երկու կծիկ` մեկը սպիտակ, մյուսը` սև: Նա հերթով սարից ցած էր գլորում կծիկները: Երբ սպիտակ կծիկն է քանդում ու ցած գլորում, հայոց աշխարհը լուսանում էր, իսկ երբ սևն էր քանդվում ու գլորվում, արևը մայր էր մտնում ու մթնում:
Հեքիաթները միայն փոքրերի համար չեն, հեքիաթները ողջ կյանքի համար են․ չէ՞ որ նրանց մեջ ամփոփված է ամեն ինչ․  մարդկային վսեմ ձգտումներ ու հատկանիշներ և, իհարկե, թերություններ ու բացթողումներ։ Ինչպես հեքիաթներում, այնպես էլ կյանքում, միշտ հաղթում է բարին, պարզապես պետք է չդադարել հավատալ հեքիաթներին։Ամենահետաքրքիր, ծանոթ ու անծանոթ հեքիաթները հավաքվել են այստեղ՝ https://shorturl.at/ijkvH

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *