Skip to content

«Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելն իր տեղը զիջում է հուշերով ապրելուն»։ Դերենիկ Դեմիրճյան

Հայ դասական գրող, որ գրական ճանաչման հասավ դժվարությամբ, բայց վաստակած ճանաչումը պահեց ամուր ու արմատներ գցեց։ Այսօր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է։

Կյանքի փիլիսոփան ու բանաստեղծն է միաժամանակ Դեմիրճյանը, որը բանաստեղծական սիրով բացահայտել է կյանքի հմայքն ու խորությամբ մեկնաբանել այն։ Խոսել Դեմիրճյանի մասին ու չհիշել հայ գրականության փայլուն էջը՝ «Վարդանանք»-ը, հնարավոր չէ։ Պատմավեպը գրել է վեց ամսվա ընթացքում, տանը և հիվանդանոցում։ Եվ այս մասին հենց ինքը՝ գրողն ասել է․ «Տաժանալի վիճակում գրում եմ «Վարդանանքը», թե սա ինչպես է ազդելու վեպի որակի վրա, թո՛ղ դատի սերունդը։ Գրիչը հազիվ եմ բռնում»։ Պատմագիրը խորությամբ գիտեր Հային, որը՝ «Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն»։ Դեմիրճյանը հարստացրել է հայ գեղարվեստական միտքը և այն բարձրացրել է որակական մի նոր աստիճանի։

Դերենիկ Դեմիրճյան՝ https://vlume.com/hye/person/EN-71

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *