Skip to content

Հովհաննես Թումանյան 155-ամյակ։ Գրքի նվիրատվության օր

Այսօր փետրվարի 19-ն է, ինչը նշանակում է, որ կրկնակի տոն է հայ գրական աշխարհում։ Արդեն մեկ տասնյակից ավելի է ինչ Հայաստանում փետրվարի 19-ին նշվում է գրքի նվիրատվության տոնը։ Բացի սրանից այսօր լրանում է մեր Ամենայն հայոց բանաստեղծ, անմահ լոռեցի, բոլորիս սիրելի Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը։ «Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը»։Թումանյանի կապը գրքի ու գրադարանի հետ շատ մեծ է եղել։ Հայտնի է, որ գրողն ունեցել է մեծ գրադարան՝ 10.000 գիրք, որոնք դասավորել է ըստ թեմաների։ Այդ գրքերը պահում էր խնամքով ու չէր սիրում, երբ իրենից գիրք էին խնդրում: Իր առանձնասենյակի պատին հայտարարություն էր փակցրել` «Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել»: Բայց և գիրք նվիրելու սովորություն է ունեցել` հաճախ նույն գրքից գնել է մի քանիսը և սիրով նվիրել ընկերներին ու մտերիմներին: Թումանյանը մեծ գրքասեր էր․ դրա ապացույցը ոչ միայն նրա մեծ գրադարանն է, այլև այն, որ չստանալով որևէ բարձրագույն կրթություն, միայն ու միայն գրքերի ու ինքնակրթության շնորհիվ դարձավ ՀԱՆՃԱՐ։ Եվ իզուր չէ Չարենցն ասել՝ Կա Մեծարենց, կա Տերյան, – և բազում ուրիշ պոետներ կան,Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Հանճարեղ լոռեցու բոլոր ստեղծագործություններին ծանոթ են բոլորը՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, չէ՞ որ հենց Թումանյանի միջոցով ենք մենք ծանոթացել գրքին ու գրականությանը։Ամենայն հայոց բանաստեղծի գրքերը կարդալու համար պատճառ հարկավոր չէ․

Հովհաննես Թումանյան՝ https://vlume.com/hye/person/EN-40

Իսկ բոլոր գրքասերներին շնորհավորում ենք ևս մեկ անգամ և մաղթում, որ երբեք չդադարեն լինել ԸՆԹԵՐՑՈՂ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *