Skip to content

Պարույր Սևակը մանկագիր

Մեր գրականության մեջ քիչ չեն այն գրողները, որոնք գրել են մանուկների համար, բայց այդքան էլ հայտնի չեն որպես մանկագիր։Այդպիսի գրողներից է Պարույր Սևակը։ Սևակը մանուկների համար գրել է տասներկու մանկական բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել «Ձեր ծանոթները» ընդհանուր խորագրով:

«Ձեր ծանոթները» ժողովածուի բանաստեղծություններով Պ. Սևակը մանուկ ընթերցողներին կարևոր դասեր է տալիս, որոնք նրանց խիստ անհրաժեշտ են հետագա ողջ կյանքի համար: Նա ընթերցողներին խրատներ ու խորհուրդներ չի տալիս։ Բանաստեղծն արժանապատիվ ապրելու դասեր է տալիս իր մանուկ ընթերցողներին, պարզաբանում ապրելու իմաստը: «Մարդը ափի մեջ» ժողովածուում կարդում ենք.

_Ապրել, ապրել, այնպես ապրել,

Որ մայր հողը երբեք չզգա քո ավելորդծանրությունը:

Աշխարհի հետ հաղորդակցվելու, ճիշտ ապրելու այս գաղափարը Պ. Սևակը մանուկ ընթերցողներին բացատրում է ավելի պարզ, մատչելի եղանակով. արագիլը, որը «գարնան օրագիրն է», անչափ ծանր է տանում իր բեռը և եթե երկու ոտքով կանգնի հողին, «փափկած հողում» կխրվի մինչև հատակը: Դրա համար էլ միշտ կանգնում է ոչ թե երկու, այլ մի ոտքի վրա.

Արագիլն եմ,

Արագիլն եմ,

Ձեր փրկության հեռագիրն եմ:

Դուք մի՛ հարցրեք սրան-նրան,

Թե ինչո՞ւ եմ ես միշտ կանգնում

Ոչ թե երկու ոտի վրա,Այլ` միոտի:

Ով չգիտի Թող իմանա

«Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների ժողովածուով Սևակը առաջընթացի նոր հուն տարավ մանկագրությունը, բանահյուսության թեմաներն ու մոտիվները մանուկ ընթերցողներին նորովի մատուցելու վարպետության դասեր տվեց իր ժանանակակից և հետագա տասնամյակներում ասպարեզ իջած մանկագիրներին: Եթե բացենք գիրքը, ապա ինքներս կհամոզվենք որ Սևակին հաջողվել է հասնել ոչ միայն մեծահասակների սրտի նուրբ լարերին, այլև փոքրիկների մտքին ու տրամաբանությանը։

Ձեր ծանոթները՝ https://vlume.com/hye/item/EB-740

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *