«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։
Աղայանը խորքով լավատես էր. վիշտն ու տխրությունը չափազանց կարճատև պահեր էին նրա մոտ։ Կարելի էր ասել, որ նա իր կյանքում երբեք չհիասթափվեց, միշտ մնաց ոգևորված, հավատով։ Միտքը վառ էր միշտ, հարցասեր, հետաքրքրվող, ականջը միշտ նորության՝ գրական, հասարակական և գիտական գյուտերի, նվաճումների»։ Ավ. Իսահակյան
Այսօր հայ գրականության լավագույն մանկագիր, մանկավարժ, ընկեր, Ասլան-ապոր՝ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է:
Աղայանն ուներ շատ բարեկամներ և թշնամիներ, բայց երբ որևէ տեղ նրանք հանդիպում էին Աղայանին, դառնում էին մեկ, բոլորը գլուխ էին խոնարհում նրա առաջ, որովհետև համոզված էին, որ Ղազարոսը իրենցից շատ մեծ է, մեծ՝ իր սրտով ու անկեղծությամբ:
Աղայանի մեծության մասին կարճ խոսել ու ներկայացնել հնարավոր չէ, բայց կարելի է կարդալ Շահումյանի կենացը, որտեղ ճիշտ կերպով ներկայացված է Աղայանի ամբողջ գործունեությունն ու բարոյական դեմքը:
«Կեցցե՛ նա, ով իր կյանքում փնտրել է միշտ ճշմարտութությունը և ցանկացել է օգտակար լինել իր ժողովրդին:
Կեցցե՛ նա, ով զգալ է տվել մեզ հայրենի քաղցրությունը, գեղեցկությունը և հասկացրել մեզ, թե որտեղ են թաքնված մեր տաղանդները:
Կեցցե՛ մեզ՝ երիտասարդներիս, իր սխալներով, անհաջողություններով դեպի կյանք, դեպի գործ տրամադրող Ղազարոս Աղայանը»:
Ու գնաց պարթևահասակ, բարձրագլուխ, ճերմակ մորուքով փառահեղ ծերունին:
Գնաց՝ թողնելով հիացմունք, հարգանք ու մեծ ժառանգություն:
Ղազարոս Աղայան՝ https://vlume.com/hye/person/EN-62