Skip to content

Գի՞րք, թե՞ ֆիլմ, «որն է հոգեպես ավելի ազնիվ»

Բոլոր ժամանակներում էլ բազմաթիվ գրական ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանվում, և միանգամից հարց է ծագում. եթե կա ֆիլմը, ինչո՞ւ կարդալ գիրքը: Վերջին ժամանակներում մարդկանց մեծ մասը նախընտրում է ֆիլմեր դիտել: Սակայն ֆիլմն ու գիրքը չի կարելի համեմատել, որովհետև սրանք երկու տարբեր տեսակի ստեղծագործություններ են: Եթե ֆիլմում արդեն ամեն ինչ ընտրված գույնով, ձևով ու կերպարներով են, ապա գրքի հետ մենք կարող ենք երևակայել, ստեղծագործել, ընդլայնել մեր աշխարհայացքը, խորհել ինչ-որ բանի շուրջ, ինչպես նաև՝ միայնակ մնալ գրքի հերոսների հետ: 
Երբ որևէ գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվում, հաճախ այդ ֆիլմը նպաստում է նաև գրքի ընթերցանությանը, բայց լինում է նաև հակառակը՝ ֆիլմը դիտում են և վերջ: Վստահ ենք, որ չկա մեկը, որը չի տեսել հայկական «Տժվժիկ» ֆիլմը, բայց, վստահ ենք, համանուն գիրքը կարդացողների քանակը ավելի քիչ է: Գուցե, մի խմբի  համար էլ անծանոթ լինի, թե ով է գրքի հեղինակը:Ֆիլմ դիտելիս քչերն են հետաքրքրվում, թե ով էր ռեժիսորը, սցենարիստը, իսկ այ գիրքը կարդալիս սկսում ենք հենց հեղինակից: Եկե՛ք ինքներս մեզ խոստովանենք, որ եթե ֆիլմը գրական հիմք ունի, ուրեմն պետք է սկզբում կարդանք գիրքը, հետո դիտենք ֆիլմը: Դե, եկեք էլ «տժվժիկ չսարքենք» անպայման կարդանք Ատրպետի հոյակապ պատմվածքը՝ իր համ ու հոտով, հատուկ գծագրված կերպարներով, անմոռանալի արտահայտություններով, իսկ հետո նոր դիտեք ֆիլմը:

«Տժվժիկ»՝ https://vlume.com/hye/person/EN-220

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *