Skip to content

Այսօր հայ դասական գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրն է

Տաղանդավոր հեղինակը լուսավոր գիծ է թողել մեր ազգային մշակույթի պատմության մեջ ոչ միայն իր գրական-գեղարվեստական վաստակով, այլև որպես մանկավարժ ու հասարակական գործիչ: Իր բեղուն գործունեությամբ նա հետապնդում էր մի հիմնական նպատակ՝ անձնվիրաբար ծառայել ժողովրդին: Նա գրեց ժողովրդի մասին, ժողովրդի համար, ժողովրդի լեզվով և ինքն էլ իր հերթին ճանապարհ հարթեց հայ գյուղը պատկերող գրողների հետագա սերնդի համար:

Հայ գյուղացին ցավեր ուներ

Խեղդված իրեն խուլ խրճիթում,

Այն ցավերին լեզու տվիր

Ու խոսեցիր ամեն սրտում: 

Ահա, թե ինչպես է արժեքավորել մեծանուն վիպասանին Հովհաննես Թումանյանը, որը մինչ այժմ նույն  թարմությամբ է հնչում: Պերճ Պռոշյանի ամբողջ ստեղծագործությունը առածների ու ասացվածքների անսպառելի մի շտեմարան է: Իր վեպերի առանձին գլուխների ու հատվածների մի զգալի մասը նա վերնագրել է առած-ասացվածքներով, որոնց մեջ խտացած ձևով արտահայտել է տվյալ գլխի կամ հատվածի հիմնական գաղափարը: Օրինակ՝ «Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում», «Էսօր փաշա, էգուց բոշա» և այլն: Գրողը մի առիթով ասել է. «Մեծ բանաստեղծի իսկական արձակը նրա երկերն են»։ Հայ դասական արձակի գանձարանում հաստատուն տեղ զբաղեցրած երկերն էլ մեծ գրող Պռոշյանի անմահության հուշարձաններն են։
Պերճ Պռոշյան՝ https://vlume.com/hye/person/EN-221

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *